Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Դեմքի սքրաբի օգտագործման կանոնները

Դեմքի սքրաբի օգտագործման կանոնները

Մասնագետները խորհուրդ են տալիս դեմքի համար ընտրել ավելի նուրբ սքրաբ, քան մարմնի համար: Դեմքի համար հարմար է սուրճից կամ մորու կորիզներից սքրաբը: Իսկ ծիրանի կորիզներից պատրաստվածը հարմար է մարմնի մաշկը մաքրելու համար:

 

Եթե դուք նորմալ մաշկ ունեք, ապա բավական է սքրաբն օգտագործել շաբաթը միայն 1 անգամ: Եթե մաշկը յուղոտ է, ապա սքրաբը պետք է օգտագործել շաբաթը 2-3 անգամ:

 

Հիշեք, որ բնական սքրաբ կարելի է պատրաստել նաեւ տանը: Ահա մի քանի բաղադրատոմս.

 

Սրճային սքրաբ

 

1/3 աղացած սուրճը հարկավոր է խառնել յոգուրտի կամ յուղոտ սերուցքի հետ: Ստացված զանգվածը քսեք դեմքի մաշկին: 2-5 րոպե հետո դեմքը լվացեք գոլ ջրով:

 

Սքրաբ աղով եւ սոդայով

 

Ցնցուղ ընդունելուց հետո դեմքի մաշկը 1-3 րոպե խոնավ բամբակով մերսեք: Դրանից հետո այն թաթախեք սովորական աղի կամ սոդայի մեջ ու եւս 2-5 րոպե մերսեք դեմքը: Դրանից հետո գոլ ջրով լվացվեք:

 

Ելակի սքրաբ

 

6 թեյի գդալ աղը հարկավոր է խառնել 4 թեյի գդալ ձիթապտղի ձեթին: Ավելացրեք 6 հատ ելակ եւ խառնեք: Քսեք դեմքին, 10-12 րոպե անց լվացեք գոլ ջրով:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ